Սայմոն Վուդս
Սայմոն Վուդս | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Մագդալեն քոլիջ և Իթըն քոլեջ |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | Քրիստոֆեր Բեյլի |
Սայմոն Վուդս (անգլ.՝ Simon Woods, հունվարի 7, 1980, Անգլիա, Միացյալ Թագավորություն), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան, դրամատուրգ և սցենարիստ։ Դերասանական կարիերայում ավելի մեծ հաջողություն է ձեռք բերել «Հպարտություն և նախապաշարմունք» 2005 թվականի էկրանավորման մեջ վարպետ Բինգլի դերով և Օկտավիանոսի դերով՝ անգլո-ամերիակյան «Հռոմ» սերիալում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուդսը հաճախել է Իթըն քոլեջ, որից հետո անգլերեն է սովորել Օքսֆորդի համալսարանի Մագդալեն քոլեջում[1]։ Օքսֆորդն ավարտելուց հետո նա մինչև դերասան դառնալը որոշ ժամանակ աշխատել է The Guardian-ում[2]։
Օքսֆորդում սովորելիս նա երկու տարի հանդիպել է դերասանուհի Ռոզամունդ Փայկի հետ[3]։ Հետագայում նրանք «Հպարտություն և նախապաշարմունք»-ում խաղացել են որպես սիրահար զույգ։
Վուդսի դերասանական կերիերան ավարտվել է 2008 թվականին։ Որոշ ժամանակ ապրել է Ամերիկայում և որպես կամավոր աշխատել է Հիլարի Քլինթոնի շտաբում՝ Օքսֆորդում ուսանելու և նրա դստեր հետ հանդիպման արդյունքում։ 2009 թվականից ի վեր Վուդսը ապրել է մասնավոր կյանքով՝ դաստիարակելով իր և Burberry-ի առաջատար դիզայներ Քրիստոֆեր Բեյլիի երկու դստրերին։ Այդ ժամանակ նա սկսել է գրել[4]։
2019 թվականին Սայմոն Վուդսի «Օրվա խորհուրդ» առաջին պիեսը Ազգային արքունական թատրոնի բեմում հայտնվել է հայտնի դերասաններ Ալեքս Ջենինգսի և Լինդսի Դանքանի մասնակցությամբ[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2003 | Վերջին թագավորը | կապիտան Չերչիլ | 1 էպիզոդ |
Քեմբրիջի լրտեսները | Չարլի Ջիվենս | 1 էպիզոդ | |
2004 | Ֆոյլի պատերազմը | Գրևիլ Վուդս | 1 էպիզոդ |
2005 | Թագուհու քույրը | Ռոդի Լևելին | |
Էլիզավետա I | Գիֆորդ | 1 էպիզոդ | |
Հպարտություն և նախապաշարմունք | Չարլզ Բինգլ | ||
Շրջված հեքիաթներ | Զաք | ||
2006 | Տեսիլքներ | Ռոուեն | 2 էպիզոդ |
Մտեք լավագույն տասնյակ | Ջոշ | ||
Պենելոպե | Էդվարդ Վանդերման | ||
2007 | Կրենֆորդ | բժիշկ Ֆրենկ Հարիսոն | 5 էպիզոդ |
Հռոմ | Օկտավիանոս Օգոստոս | 7 էպիզոդ | |
Հրեշտակ | Քլայվ Ֆենելի | ||
Կոնֆետ եմ ուզում | դերասան ֆիլմում | ||
2008 | Սանին և փիղը | Նիկոլաս | |
Հին ժամադրություններ | Թայլեր |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Oxford University Gazette, 26 October 2000: Colleges». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
- ↑ Woods, Simon. «Simon Woods». Huffington Post.
- ↑ Barber, Lynn (2009 թ․ մայիսի 24). «I don't sleep around, if that's what you mean ... Would you like some more cake?». The Guardian. London.
- ↑ 4,0 4,1 SARAH CROMPTON (2019 թ․ օգոստոսի 21). «Simon Woods's Celebrated Play Hansard Arrives in London». www.vogue.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
|
- Հունվարի 7 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Բրիտանացի դերասաններ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ